17:11  ,  26 նոյեմբերի, 2015

Ֆլոյդ Մեյվեզեր․ Խոնարհվում եմ Պակյաոյի առջեւ, նա գիտի կռվել

Աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը գովեստի խոսքեր է ասել ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հասցեին՝ զգուշացնելով իր հայրենակից Տերենս Կրոուֆորդին։ 28-ամյա ամերիկացին Պակյաոյի հնարավոր մրցակիցների թվում է։

«Եթե Տերենս Կրոուֆորդը մենամարտ ունենա Պակյաոյի հետ, կցանկանայի նրան ասել, որ հեշտ չի լինելու։ Իմ դեպքում այլ էր, սակայն շատ բարդ էր։ Այդ տղան գիտի կռվել։ Նա շատ ավելի լավն է, քան ես կարծում էի։ Պակյաոյի հետ լինելով ռինգում՝ ես խոնարհվում եմ նրա առջեւ եւ հասկանում, թե ինչու է նա այդպիսի հաջողությունների հասել կարիերայում»,- Ֆլոյդ Մեյվեզերի խոսքը մեջբերում է Fight Hype-ը։

Հիշեցնենք, որ Պակյաոն ու Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը մայիսին հանդիպել էին WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում, որում 38-ամյա ամերիկացին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Շատ մասնագետներ այդ հանդիպումը որակել էին դարի մենամարտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում