16:49  ,  26 նոյեմբերի, 2015

Յուրա Մովսիսյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով

Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղին նախապատրաստվող Մոսկվայի «Սպարտակը» նոյեմբերի 30-ին անցկացրել է հերթական մարզումը:

Յուրա Մովսիսյանը չի մասնակցել մարզմանը, որի առաջին մասն անցել է մարզասրահում, իսկ երկրորդը՝ խաղադաշտում։ Հայաստանի հավաքականի հարձակվողը շարունակում է աշխատել անհատական ծրագրով, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

«Ռուբին» - «Սպարտակ» խաղը կկայանա նոյեմբերի 30-ին Կազանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով