15:55  ,  26 նոյեմբերի, 2015

Գերմանացի լրագրողին դուր չի եկել Կրասնոդարի ստադիոնի Wi-Fi-ի ծածկագիրը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Կրասնոդարի» միջեւ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղի համար Ռուսաստան ժամանած գերմանացի լրագրող Մաթիաս Դերշն ուշադրություն է դարձրել «Կուբան» ստադիոնի Wi-Fi-ի ծածկագրի վրա։ «19411945» թվերը նա համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարեթվերի հետ։

«Ասուլիսների սրահի Wi-Fi-ի ծածկագիրը 19411945 է։ Գուցե դա պարզապես զուգադիպություն է»,- թվիթերյան էջում գրել է Դերշը։

Ռուսական մամուլի համաձայն՝ այդ ծածկագիրը վաղուց է օգտագործվում «Կուբան» ստադիոնում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Կրասնոդարում կայանալիք «Կրասնոդար» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Գերմանական ակումբն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում