15:20  ,  26 նոյեմբերի, 2015

Մոուրինյոն չի ցանկանում, որ «Արսենալը» դուրս գա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի F խմբին, որտեղ ընդգրկված են Մյունխենի «Բավարիան», հունական «Օլիմպիակոսը», Լոնդոնի «Արսենալը» եւ Զագրեբի «Դինամոն»։

«Ես միշտ ցանկանում եմ, որ հաջորդ փուլ դուրս գան անգլիական ակումբները։ Սակայն «Արսենալն» «Օլիմպիակոսի» հետ նույն խմբում է, իսկ հունական ակումբը մարզում է իմ ընկեր Մարկու Սիլվան։ Նրա կարիերայի համար հիանալի կլիներ, եթե նրա թիմը դուրս գար փլեյ-օֆֆ։ Բացի այդ, եթե «Արսենալը» հայտնվի Եվրոպայի լիգայում, միանգամից կդառնա այդ մրցաշարի գլխավոր ֆավորիտը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Արսենալն» ունի 6 միավոր, իսկ «Օլիմպիակոսը»՝ 9։ Եթե վերջին տուրում անգլիական ակումբը Հունաստանում 2 գոլի առավելությամբ հաղթի «Օլիմպիակոսին», ապա խմբում կգրավի երկրորդ տեղը եւ կնվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում