14:09  ,  26 նոյեմբերի, 2015

Բուֆոն. «Յուվենտուսը» նույն մակարդակի վրա չի կարող խաղալ միայն 2 թիմերի հետ

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տնային հաղթանակը:

«Այսօր մենք ապացուցեցինք, որ «Յուվենտուսն» ի զորու է հավասար պայքարել ցանկացած թիմի հետ, բացի «Բարսելոնայից» ու «Բավարիայից»: Ինչ վերաբերում է ինձ, ապա լավ մարզավիճակում մնալու միակ միջոցը կոլեկտիվում պատասխանատվության զգացումն ավելացնելն է»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» 11 միավորով գլխավորել էր D խումբը եւ 9 միավոր հավաքած «Մանչեսթեր Սիթիի» պես ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում