11:49  ,  26 նոյեմբերի, 2015

Գվարդիոլան ու «Բավարիան» պայմանավորվել են, մարզիչը կստանա տարեկան 24 միլիոն եվրո

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն ութիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պայմանավորվել են նոր պայմանագիր կնքելու հարցում:

Daily Mirror-ի համաձայն՝ իսպանացի մասնագետը համաձայնել է 2 տարով երկարաձգել գործող համաձայնագիրը, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Նոր պայմանագրով 44-ամյա Գվարդիոլան կստանա տարեկան 24 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ նա ստանում է տարեկան մոտ 19 միլիոն եվրո:

Խոսեպ Գվարդիոլան 2013-ից է գլխավորում «Բավարիան», որի հետ 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու Եվրոպայի Սուպերգավաթը եւ հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս