Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել 9 ակումբներ:
5-րդ տուրից հետո 1/8 եզրափակիչում իրենց տեղն ապահովել են՝ գործող գավաթակիր «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից Թուրինի «Յուվենտուսը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», Մադրիդի «Աթլետիկոն», Լիսաբոնի «Բենֆիկան» եւ ռուսական «Զենիթը», որն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:
Խմբային մրցաշարի վերջին տուրը կանցկացվի դեկտեմբերի 8-ին եւ 9-ին: Խմբերում երրորդ տեղ գրաված թիմերը նվաճելու են Եվրոպայի լիգայի 1/6 եզրափակիչի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում