01:54  ,  26 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. 9 ակումբներ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել 9 ակումբներ:

5-րդ տուրից հետո 1/8 եզրափակիչում իրենց տեղն ապահովել են՝ գործող գավաթակիր «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից Թուրինի «Յուվենտուսը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», Մադրիդի «Աթլետիկոն», Լիսաբոնի «Բենֆիկան» եւ ռուսական «Զենիթը», որն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

Խմբային մրցաշարի վերջին տուրը կանցկացվի դեկտեմբերի 8-ին եւ 9-ին: Խմբերում երրորդ տեղ գրաված թիմերը նվաճելու են Եվրոպայի լիգայի 1/6 եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում