11:15  ,  26 նոյեմբերի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը վարորդական իրավունքից զրկվել է կրկնակի խախտման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին 9 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, հայտնում է Manchester Evening News‎-ը:

Բելգիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը պատժվել է 6 րոպեում 2 խախտում թույլ տալու համար: Նա արագությունը գերազանցել է մայիսի 7-ին:

Ֆելաինին 81 կմ ժամ արագությամբ է ընթացել այն ճանապարհին, որտեղ թույլատրելի արագությունը եղել է 40 կմ/ժամ: Այդ խախտումից քիչ անց նա 59 կմ ժամ արագություն է զարգացրել 30 կմ ժամ առավելագույն արագությամբ փողոցում:

Վարորդական իրավունքից զրկվելուց բացի, Մարուան Ֆելաինին կվճարի 1628 ֆունտ ստերլինգ տուգանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս