09:41  ,  26 նոյեմբերի, 2015

Հումելսը կարող է «Բորուսիայից» հեռանալ Թոմաս Տուխելի հետ կոնֆլիկի պատճառով

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»: Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ կոնֆլիկտն է, գրում է Bild-ը:

«Բորուսիայի» ավագը դժգոհ է թիմի պաշտպանության կազմակերպումից, իսկ Տուխելին դուր չեն գալիս գերմանացի պաշտպանի հայտարարությունները վերջին խաղերից հետո:

Հումելսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Արսենալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում