22:12  ,  25 նոյեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը Կրասնոդարում լուսանկարվել է հայ երկրպագուների հետ (ֆոտո)

Կրասնոդար ժամանած Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական քաղաքում լուսանկարվել է հայ երկրպագուների հետ: Այդ մասին Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Իմ հայ երկրպագուների հետ Կրասնոդարում»,- գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով երկրպագուների հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» պատրաստվում է «Կրասնոդարի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա խաղին, որը կկայանա նոյեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Գերմանական ակումբն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով