10:12  ,  26 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» ֆավորիտ է Կրասնոդարում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի ռուսական «Կրասնոդարին»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում գերմանական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 2.05 գործակցով: Կրասնոդարցիների հաղթանակի գործակիցը 3.7 է, իսկ ոչ ոքին՝ 3.75:

Նոյեմբերի 26-ին Կրասնոդարում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Գերմանական ակումբն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս