20:54  ,  25 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. «Աստանան» չպահպանեց 2 գոլի առավելությունը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ղազախական «Աստանան» տանը ոչ ոքի խաղաց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: Ղազախական ակումբը մոտ էր Չեմպիոնների լիգայում առաջին հաղթանակը տանելուն, սակայն չպահպանեց 2 գոլի առավելությունը: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

«Բենֆիկան» 10 միավորով C խմբի առաջատարն է, իսկ «Աստանան» ունի 3 միավոր: Խմբի մյուս խաղում կհանդիպեն 7 միավոր ունեցող Մադրիդի «Աթլետիկոն» ու 4 միավոր վաստակած Ստամբուլի «Գալաթասարայը»:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

C խումբ

«Աստանա» (Ղազախստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:2

Պատրիկ Տվումասի, 19, Մարին Անիչիչ, 31 – Ռաուլ Խիմենես, 40, 72

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 23:45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս