21:14  ,  25 նոյեմբերի, 2015

Իսկոն 2 խաղով որակազրկվել է Նեյմարին հարվածելու համար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն 2 խաղով որակազրկվել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում ստացած կարմիր քարտի համար, գրում է AS-ը:

«Էլ Կլասիկոյի» 84-րդ րոպեին 24-ամյա իսպանացին միտումնավոր հարվածել էր «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ծնկին եւ անմիջապես հեռացվել խաղադաշտից: Որակազրկման պատճառով Իսկոն բաց կթողնի «Էյբարի» եւ «Խետաֆեի» հետ Պրիմերայի խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում