Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է Թուրքիայում հավաքներ անցկացնելու գաղափարից, տեղեկացնում է ակումբի կայքը:
Այժմ ռուսական ակումբը այս ձմռանը այլ վայրում հավաք անցկացնելու տարբերակներ է քննարկում: «Սպարտակի» գլխավոր ու երիտասարդկան թիմերը Թուրքիայում պետք է անցկացնեին 7 հավաք:
Հիշեցնենք, որ ռուսական բոլոր տուրօպերատորները չեղյալ են համարում չարտերային չվերթները Թուրքիա եւ արդեն դադարեցրել են դեպի այդ երկիր ուղեգրերի վաճառքը: Վերջերս թուրքերը Սիրիայում խոցել էին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում