18:44  ,  25 նոյեմբերի, 2015

Հայ բռնցքամարտիկները հաղթել են Թուրքիայի մարզիկներին եւ ապահովել մեդալներ

Լեհաստանի Կոլոբժեգ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նոյեմբերի 25-ին ռինգ են դուրս եկել Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը, որոնք հաղթել են Թուրքիայի ներկայացուցիչների:

Քառորդ եզրափակիչում Դանիելյանն ուժեղ է գտնվել Բուրակ Յուցելից, իսկ Բադալյանը՝ Բատուհան Ցիֆտչիից: Նրանք դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 27-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ, իսկ Վահեի մրցակիցը դեռ հայտնի չէ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս