18:30  ,  25 նոյեմբերի, 2015

«Ռեալ Սոլթ Լեյքը» հաստատել է Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրությունը

MLS-ում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյքը» հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այդ մասին հայտարարել է ամերիկյան ակումբի գլխավոր մենեջեր Կրեյգ Վեյբելը:

«Անհրաժեշտ է, որ «Սպարտակը» ցանկանա այդ տրանսֆերը, իսկ բանակցություններն ընթանում են եւ պետք է ինչ-որ ավարտ ունենան: Մենք երբեք չենք հրաժարվի ուժեղ հարձակվողից, սակայն այժմ նա ունի գործող պայմանագիր»,- Կրեյգ Վեյբելի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը՝ հաղում անելով Trove-ին:

Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սպարտակը» փորձելու է վաճառել Մովսիսյանին, որը 2007-2009-ը խաղացել է «Ռեալ Սոլթ Լեյքում»՝ տեղափոխվելով Եվրոպա: Ռուսական ակումբի հետ 28-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 10 խաղի՝ խփելով 3 գոլ: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի ՔՊՌ-ն, որը հանդես է գալիս անգլիական երկրորդ լիգայում՝ Չեմպիոնշիփում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում