21:55  ,  25 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. Թոմաս Մյուլերի ռեկորդը (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, մասնակցելով հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հաղթական խաղին, ռեկորդ է սահմանել մրցաշարում:

Bild-ի համաձայն՝ Մյուլերը դարձավ Չեմպիոնների լիգայում 50 հաղթանակ տարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ ռեկորդը գրանցեց 26 տարեկան 72 օրականում:

Մյուլերը գերազանցեց լեգենդար Ռաուլի ռեկորդը: Իսպանիայի հավաքական իեւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը Չեմպիոնների լիգայում 50 հաղթանակ տարել էր 26 տարեկան 257 օրականում:

Հիշեցնենք, որ «Բավարիան» «Օլիմպիակոսին» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ Թոմաս Մյուլերը դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում