23:33  ,  25 նոյեմբերի, 2015

Տուգանայինից խփած օրիգինալ գոլ՝ Չեմպիոնների լիգայում

Բելգիական «Գենտի» ֆուտբոլիստներն օրիգինալ տուգանային հարված են իրացնել ֆրանսիական «Լիոնի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի արտագնա խաղում: 32-րդ րոպեին շվեյցարացի կիսապաշտպան Դանիել Միլիչեւիչը տուգանայինից խփել է հյուրերի պատասխան գոլը, իսկ «Գենտն» այդ խաղում կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում