16:37  ,  25 նոյեմբերի, 2015

Յուրա Մովսիսյանին գնելու ցանկություն ունի անգլիական ակումբ

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսը», հաղորդում է Vesti.ru-ն: ՔՊՌ-ն այժմ հանդես է գալիս անգլիական երկրորդ լիգայում՝ Չեմպիոնշիփում:

Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սպարտակը» կվաճառի 28-ամյա հայ հարձակվողին, որին վերադարձնելու ցանկություն ունի նաեւ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը»: Այս ակումբում է հանդես եկել Յուրա Մովսիսյանը մինչեւ Եվրոպա տեղափոխվելը:

ՔՊՌ-ը պատրաստ է Մովսիսյանի համար վճարել 2.5 միլիոն եվրո: «Սպարտակը» հայ խաղացողի տրանսֆերի համար «Կրասնոդարին» վճարել էր 2 միլիոն եվրո, նշում է ռուսական լրատվամիջոցը:

ՔՊՌ-ը Չեմպիոնշիփի 17 տուրից հետո 20 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս