15:52  ,  25 նոյեմբերի, 2015

Հայաստանի Գավաթ. «Բանանցը» կիսաեզրափակիչում է

Երեւանի «Բանանցը» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բանանցը» 1:2 հաշվով պարտվեց «Ուլիսին», սակայն առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ շարունակում է պայքարը:

Օրվա մյուս խաղում «Արարատն» ընդունել է «Ալաշկերտին» եւ պարտվում է 0:3 հաշվով: Ընթանում է երկրորդ խաղակեսը: Թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտը»:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են «Միկան» ու «Գանձասար-Կապանը»: 

Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բանանց» - «Ուլիս»՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 3:0)

Լաերսիո, 19 - Վիգեն Ավետիսյան, 30, Արման Թության, 37

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0:3 (ընթացիկ), (առաջին հանդիպում՝ 0:1)

 

Նոյեմբերի 4

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

«Շիրակ» - «Միկա»՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում