14:04  ,  25 նոյեմբերի, 2015

NBA. «Գոլդեն Սթեյթի» պատմական ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում 111:77 հաշվով պարտության մատնելով «Լոս Անջելես Լեյքերսին»՝ «Գոլդեն Սթեյթը» սահմանեց NBA-ի ռեկորդ. լիգայի պատմության մեջ առաջին անգամ թիմը կանոնավոր առաջնություններում երկու մրցաշրջաններում անընդմեջ հաղթանակ է տանում 16 անընդմեջ հանդիպումներում: NBA-ի պատմության մեջ ռեկորդային է նաեւ 16 անընդմեջ հաղթանակներով մեկնարկը մրցաշրջանում:

Նախորդ նվաճումը 15 անընդմեջ հաղթանակն էր: Այդ ցուցանիշը 1948-1949 թվականների մրցաշարջանում ունեցել է «Վաշինգտոն Քեփիթալսը», իսկ 1993-1994 թվականներին՝ «Հյուսթոնը Ռոքեթսը»:

Անցած մրցաշրջանից սկսած «Գոլդեն Սթեյթը» տարել է 20 անընդմեջ հաղթանակ: Դրանից լավ արդյունք ունեցել են «Հյուսթոնը» (22 հաղթանակ՝ 2007-2008թթ. մրցաշրջանում), «Մայամին» (27 հաղթանակ՝ 2012-2013-ին) եւ «Լեյքերսը» (33 հաղթանակ՝ 1971-1972-ին):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս