15:57  ,  25 նոյեմբերի, 2015

Ջերարդը կմիանա «Լիվերպուլին» եւ կաշխատի Կլոպի ղեկավարությամբ

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ՄԼՍ-ում ձմեռային ընդմիջման ժամանակ մարզումներ կանցկացնի «Լիվերպուլում»:

«Առաջիկա օրերին կմիանամ «Լիվերպուլին» եւ մի քանի ամիս կաշխատեմ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ: Կձգտեմ որոշ նոր բաներ իմանալ գերմանացի մասնագետի մարզումներից: «Լիվերպուլում» վարձակալությամբ հանդես գալու մասին խոսք չկա»,- 35-ամյա Ջերարդի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը 2015թ. հունվարին է միացել «Լոս Անջելես Գելաքսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս