14:22  ,  25 նոյեմբերի, 2015

Մեսի. Հույս ունեմ, որ այս խաղամակարդակը կպահենք մինչեւ մրցաշրջանի ավարտը

Այժմ «Բարսելոնան» հրաշալի է խաղում, բայց մինչեւ մրցաշրջանի ավարտը դեռ շատ ժամանակ կա, ասել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում իտալական «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Շատ ուրախ եմ, որ գեղեցիկ հաղթանակ տարանք «Ռոմայի» նկատմամբ: Բոլորս միասին ձգտում ենք մեր նպատակների իրականացմանը: Հույս ունեմ, որ այս խաղամակարդակը կպահենք մինչեւ մրցաշրջանի ավարտը: Ուրախ եմ, որ վնասվածքից հետո առաջին անգամ անցկացրի լիարժեք հանդիպում: Ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում»,- Մեսիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել է 6:1 հաշվով, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դարձել է դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում