11:49  ,  25 նոյեմբերի, 2015

Լուիս Էնրիկե. Մեսին, Նեյմարը եւ Սուարեսը մեր կոլեկտիվը դարձնում են ավելի լավը

Միշտ կա կատարելագործվելու տեղ, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայում «Ռոմայի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո:

«Երբ տեսնում ես, թե ինչքան ուրախ են քո ֆուտբոլիստները ժամանակ անցկացնում խաղադաշտում, ուրախություն ես ապրում: Երկրպագուները հավանում են մեր խաղը: Խաղացողները հաճույք են ստանում իրենց խաղից: Տեսնում եմ պահեստայինների դեմքերը եւ հասկանում եմ, որ նրանք եւս շատ են ցանկանում լինել խաղի մեջ:

Իհարկե, խաղի շատ բաղադրիչների վրա դեռ պետք է աշխատել: Սպորտում միշտ էլ կա աճելու տեղ: Այժմ մենք լավ մարզավիճակում ենք, եւ պետք է այդ առավելությունից օգտվել ամբողջովին:

Եթե վերջում գնդակ բաց չթողնեինք, ապա Տեր Շտեգենն ավելի գոհ կլիներ: Բայց հրաշալի երեկո էր: «Էլ Կլասիկոն» մեր իդեալական հանդիպումը չէր: Այդպիսի հանդիպումներ չեն լինում: Միշտ կա կատարելագործվելու տեղ:

Յուրաքանչյուր հանդիպմանը մոտենում ենք ամենայն լրջությամբ  եւ գործին հավատարիմ: Հասկանում ենք, որ մրցաշրջանի կարեւորագույն փուլում անհրաժեշտ կլինի սրել խաղը, որպեսզի հասնենք լավ արդյունքների: Մեր ֆուտբոլիստները խելացի են եւ հասկանում են, որ դեռ մրցաշրջանի սկիզբն է, եւ լավագույն մասը առջեւում է:

Բոլորը գիտեն Մեսիի հնարավորությունները: Մենք արդեն վաղուց վայելում ենք նրա խաղը եւ հույս ունեմ, որ դեռ երկար տարիներ կստանանք այդ հաճույքը: Մեսին, Նեյմարը եւ Սուարեսը գերազանց են գործում թիմի համար: Նրանք մեր կոլեկտիվը դարձնում են ավելի լավը: Տպավորություն է ստեղծվում, թե Սուարեսն արդեն երկար տարների հանդես է գալիս «Բարսելոնայում»: Նա ապացուցեց, որ կարող է հարմարվել եւ խաղաոճին»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած «Բարսելոնան» 5-րդ տուրում 6:1 հաշվով առավելության հասավ իտալական «Ռոմայի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում