11:14  ,  25 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. Կասիլյասը կրկնեց Չավիի նվաճումը

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը Կիեւի «Դինամոյի» դեմ դարձավ 157-րդը «Պորտուի» իսպանացի դարպասպահ Իկեր Կասիլյասի համար Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ ներառած որակավորման փուլերի հանդիպումներ: 34-ամյա դարպասապահը 152 հանդիպում անցկացրել է «Ռեալի» կազմում, եւս հինգը՝ «Պորտուի» հետ:

Այս ցուցանիշով Կասիլյասը հավասարվեց «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող Չավիին:

Երրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզն է՝ 151 հանդիպում Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ «Պորտուն» Կիեւի «Դինամոյին» պարտվել է 0:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում