10:11  ,  25 նոյեմբերի, 2015

Արեւմտյան Հայաստանի հավաքականի հերթական ֆուտբոլիստը

Շարունակվում է ձեւավորվել ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմը, որի 12-րդ խաղացողն է դարձել Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը: Այդ մասին հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը

Ավելի վաղ թիմը համալրել էին բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում