15:12  ,  25 նոյեմբերի, 2015

Պերեսը եւս մեկ շանս է տալիս Բենիտեսին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարությունն է, որով Արքայական ակումբը վստահություն հայտնեց թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին եւ հնարավորություն տվեց իսպանացի մասնագետին շարունակել աշխատանքը առնվազն մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Սուպերկլասիկոյում «Բարսելոնային» 0:4 հաշվով պարտությունից հետո «Ռեալի» երկրպագուները պահանջել են Պերեսի եւ Բենիտեսի հրաժարականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում