23:54  ,  24 նոյեմբերի, 2015

«Շիրակը» հանդիպում կանցկացնի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլին պատրաստվելիս Գյումրիի «Շիրակը» 2016 թվականի առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի  30-ին՝ իր պատմության մեջ երկրորդ անգամ մրցելով ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «Լոս Անջելես Գելաքսիի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա «ՍտաբՀաբ» կենտրոնում, Քարսոն, Քալիֆորնիա, ժամը 19:00 (Երեւանի ժամանակով, հունվարի  31-ին, առավոտյան ժամը 07:00-ին), հաղորդում է հայկական ակումբի կայքը։ «Շիրակը» հանդիպումը կազմակերպման հարցում համագործակցում է Pangea Sports Management-ի հետ։ 

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր 2014թ. փետրվարի 8-ին։ 2:1 հաշվով հաղթեց ամերիկյան թիմը։ «Շիրակի» կազմում միակ գոլի հեղինակ էր դարձել կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ Այդ հանդիպմանը ներկա էր ավելի քան 13 հազար հանդիսատես, որոնցից 10 հազարը՝ հայ երկրպագուներ։ 

Նշենք, որ այժմ «ԼԱ Գելաքսիի» կազմում հադես են գալիս «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը, Ռոբի Քինը, Ջովանի Դոս Սանթոսը, ԱՄՆ-ի հավաքականի խաղացողներ Գիազի Զարդեսը եւ Օմար Գոնսալեսը։ 

Ֆոտո՝ fcshirak.am-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում