Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Բելառուսի ԲԱՏԷ-ն ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ կարողացավ վաստակել մեկ միավոր: Գրանցվեց 1:1 հաշիվը:
E խմբում ԲԱՏԷ-ն 4 միավորով վերջին տեղում է, «Բայերը» վաստակել է 5 միավոր եւ երկրորդն է:
H խմբում Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ընդունեց իսպանական «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
Փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված «Զենիթը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ չի զիջի նաեւ առաջին տեղը: «Վալենսիան» 6 միավորով երկրորդ տեղում է:
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր
E խումբ
ԲԱՏԷ (Բելառուս) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1
Միխայիլ Գորդեյչուկ, 2 – Ադմիր Մեհմեդի, 68
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23:45-ին
H խումբ
«Զենիթ» (Ռուսաստան) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 2:0
Օլեգ Շատով, 15, Արտյոմ Ձյուբա, 74
Հեռացում՝ Ռուբեն Վեզո («Վալենսիա»), 80
«Լիոն» (Ֆրանսիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 23:45-ին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում