22:55  ,  24 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. «Զենիթի» 5-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Բելառուսի ԲԱՏԷ-ն ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ կարողացավ վաստակել մեկ միավոր: Գրանցվեց 1:1 հաշիվը:

E խմբում ԲԱՏԷ-ն 4 միավորով վերջին տեղում է, «Բայերը» վաստակել է 5 միավոր եւ երկրորդն է:

H խմբում Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ընդունեց իսպանական «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված «Զենիթը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ չի զիջի նաեւ առաջին տեղը: «Վալենսիան» 6 միավորով երկրորդ տեղում է:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1

Միխայիլ Գորդեյչուկ, 2 – Ադմիր Մեհմեդի, 68

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23:45-ին

H խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 2:0

Օլեգ Շատով, 15, Արտյոմ Ձյուբա, 74

Հեռացում՝ Ռուբեն Վեզո («Վալենսիա»), 80

«Լիոն» (Ֆրանսիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 23:45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս