Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվողը չի պատրաստվում փոխել ակումբը, հաղորդում է AS-ը:
«Ռոնալդուն կարիերան կավարտի Մադրիդի «Ռեալում»,- ասել է հայտնի գործակալը:
Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Ռոնալդուն ցանկանում է փոխել ակումբը եւ հնարավոր տարբերակներ են նշվում «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում