22:09  ,  24 նոյեմբերի, 2015

Գործակալ. Ռոնալդուն կարիերան կավարտի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվողը չի պատրաստվում փոխել ակումբը, հաղորդում է AS-ը:

«Ռոնալդուն կարիերան կավարտի Մադրիդի «Ռեալում»,- ասել է հայտնի գործակալը:

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Ռոնալդուն ցանկանում է փոխել ակումբը եւ հնարավոր տարբերակներ են նշվում «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում