21:32  ,  24 նոյեմբերի, 2015

Sovsport. Յուրա Մովսիսյանից լավը լինելը բարդ գործ չէ

Sovsport-ը վերլուծել է «Սպարտակի» եւ Կաբո Վերդեի հավաքականի հարձակվող Զե Լուիշի խաղը՝ համեմատելով նրան նաեւ մոսկովյան թիմի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:

«Մովսիսյանից լավը լինելը բարդ գործ չէ: Ի տարբերություն Յուրայի, Զե Լուիշի մոտ չկա այդ անիմաստ եւ խաոտիկ շարժումը, դատարկ վազվզոցը: Զե Լուիշի մոտ շատ զարգացած է վերլուծական մտածողությունը, ինչի շնորհիվ նա գրագետ է դիրքային գործողություններում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնության 10 հանդիպումներում խփել է 3 գնդակ, Զե Լուիշը 12 հանդիպումներում՝ 2 գնդակ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում