19:24  ,  24 նոյեմբերի, 2015

Ռունին ու Մարտիալը վերադարձել են ընդհանուր խումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Ուեյն Ռունին ու Անտոնի Մարտիալը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումից առաջ մարզում են անցկացրել ընդհանուր խմբում, հաղորդում է The Guardian-ը։ Հոլանդացի Լուի վան Գալի գլխավորած թիմը կընդունի հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։

Ռունին ու Մարտիալը առողջական խնդիրների պատճառով բաց էին թողել «Ուոթֆորդի» հետ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, որն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 2։1։

Նոյեմբերի 24-ի մարզմանը չեն մասնակցել պաշտպան Ֆիլ Ջոնսն ու կիսապաշտպան Անդեր Էրերան, որոնք վնասվածք ունեն։ Մարզումից բացակայել է նաեւ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։

Նոյեմբերի 25-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում