21:17  ,  23 նոյեմբերի, 2015

Աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը կներկայացնի «Տաշիրը»

Իրանի մայրաքաղաք Թեհրանում նոյեմբերի 26-27-ը կկայանա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի «Տաշիր» ակումբը՝ Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադեւոսյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (86 կգ) եւ Անդրանիկ Գալստյան (125 կգ) կազմով, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Թիմը գլխավորում են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը եւ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար, երրորդը` 20 հազար դոլար:

Դեկտեմբերի 14-16-ը Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբի թիմով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում