12:12  ,  23 նոյեմբերի, 2015

Ալեքսանդր Գրիգորյան. Սա ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք է երկրպագուների ու ֆուտբոլիստների հանդեպ

Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Ֆուտբոլային ազգային լիգան պետք է վերադառնա «գարուն-աշուն» համակարգին:

«Պետք է վերադառնալ նախկին համակարգին, երբ մրցաշրջանն ավարտվում էր նոյեմբերի 5-ին: Միայն ցանկանում եմ հարցնել, թե դուք մեր ֆուտբոլում տեսել եք այն մարդուն, որը կաներ դա: Ես չեմ տեսնում: Այդպես էլ շարունակելու ենք տանջվել ձյան ու սառնամանիքի պատճառով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք է երկրպագուների ու ֆուտբոլիստների հանդեպ»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է Sportbox-ը:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 22-րդ տուրից հետո «ԲՄԱ-Էներգիան» 23 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում