13:53  ,  21 նոյեմբերի, 2015

Արթուր Աբրահամ vs Մարտին Մարեյ. Բուքմեյքերների կարծիքը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի Մարտին Մարեյի առաջիկա մենամարտում բուքմեյքերներն առավելությունը տալիս են հայ բռնցքամարտիկին:

Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամի հաղթանակի գործակիցը 1.65 է, Մարտին Մարեյինը՝ 2.15: Ոչ ոքիի հավանականությունը ստացել է 17.00 գործակիցը:

Հանովերում տեղի է ունեցել բռնցքամարտիկիների կշռման պաշտոնական արարողությունը: Աբրահամի անձնական քաշը 76,2 կգ է, Մարեյինը՝ 75,4 կգ:

Աբրահամ - Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 2:40-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում