09:08  ,  18 նոյեմբերի, 2015

Եվրո-2016. Վիճակահանության զամբյուղները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության զամբյուղները:

Առաջին զամբյուղ. Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա, Բելգիա:

Երկրորդ զամբյուղ. Իտալիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Խորվաթիա, Ուկրաինա:

Երրորդ զամբյուղ. Չեխիա, Շվեդիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա:

Չորրորդ զամբյուղ. Թուրքիա, Իռլանդիա, Իսլանդիա, Ուելս, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա:

Եվրո-2016-ի խմբային փուլում 24 հավաքականները բաժանվելու են 6 խմբերի: Եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Փարիզում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով