12:07  ,  16 նոյեմբերի, 2015

Ռոսբերգը հաղթել է Բրազիլիայի Մեծ մրցանակում եւ դարձել Ֆորմուլա-1-ի փոխչեմպիոն

«Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Նիկո Ռոսբերգը հաղթեց Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Մեծ մրցանակում եւ ապահովեց աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Ռոսբերգն ամենաուժեղն էր եղել նաեւ նախորդ՝ Մեքսիկայի Մեծ մրցանակում

Բրազիլիայում երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը ապահովել է չեմպիոնի տիտղոսը: Լավագույն եռյակը եզրափակեց գերմանացի Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիից»:

Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը 2 Մեծ Մրցանակ առաջ էր ապահովել չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն: «Մրցաշրջան-2015»-ի վերջին Մեծ մրցանակը կանցկացվի Աբու Դաբիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում