23:15  ,  11 նոյեմբերի, 2015

Թուրքական «Բեշիկթաշը» շարունակում է հետաքրքրվել Օզբիլիսի ծառայություններով

Թուրքական «Բեշիկթաշը» շարունակում է հետաքրքրվել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ձմեռային պատուհանի ժամանակ:

Թուրքական Hürriyet-ի տվյալներով, 25-ամյա կիսապաշտպանը դեմ չէ տեղափոխվել Ստամբուլ: Սպասվում է, որ «Սպարտակը» տրանսֆերի կհանի հիմնական կազմի 5-6 խաղացողների, այդ թվում Օզբիլիսին եւ Յուրա Մովսիսյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում