01:15  ,  2 նոյեմբերի, 2015

Նիկո Ռոզբերգը՝ Մեքսիկայի Մեծ Մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Նիկո Ռոզբերգն ամենաուժեղն էր Ֆորմուլա-1-ի Մեքսիկայի Մեծ Մրցանակում:

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոն գրավեց երկրորդ տեղը, իսկ Վալտերի Բոտասն «Ուիլյամսից» եզրափակեց լավագույն եռյակը:

23 տարի անց Ֆորմուլա-1-ը վերադարձավ Մեքսիկա:

Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը նախորդ Մեծ Մրցանակում էր ապահովել չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն: «Մրցաշրջան-2015»-ում դեռ չեն անցկացվել Բրազիլիայի ու Աբու Դաբիի Մեծ Մրցանակները:

Մեքսիկայի Մեծ Մրցանակ

1. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես»)–1:42.35,038

2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +1,954

3. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +14,592

4. Դանիիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +16,572

5. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +19,682

6. Ֆելիպե Մասա («Ուիլյամս»)+21,493

7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +25,860

8. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +34,343

9. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +35,229

10. Ռոմեն Գրոժան («Լոթուս») +37,934

11. Պաստոր Մալդոնադո («Լոթուս») +38,538

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում