10:52  ,  20 հունիսի, 2012

Դավիթ Նալբանդյանը կարող է զրկվել Ուիմբլդոնին մասնակցելու իրավունքից

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) կարող է արգենտինացի Դավիթ Նալբանդյանին զրկել հունիսի 25-ին մեկնարկող թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցելու իրավունքից: Աշխարհի 39-րդ ռակետին որակազրկում է սպառնում, գրում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Լոնդոնում կայացած ATP Queen's Club մրցաշարի եզրափակիչ մրցախաղի ժամանակ Նալբանդյանը հարվածել էր եզրային մրցավարի ոտքերի առջեւ դրված գովազդային վահանակին, ինչի հետեւանքով մրցավարը ոտքի վնասվածք էր ստացել: Արգենտինացի թենիսիստին գրանցվել էր տեխնիկական պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում