00:40  ,  27 հոկտեմբերի, 2015

Դրոգբան կրնկով 2 գոլ է խփել 1 րոպեում

MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրում կանադական «Մոնրեալ Իմփեքթը» Դիդյե Դրոգբայի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել է «Տորոնտոյին»: Ընդ որում՝ կոտդիվուարցի 37-ամյա հարձակվողը մեկ րոպեում 2 անգամ գոլ է խփել կրնկի հարվածով:

Այդ հաղթանակի շնորհիվ «Մոնրեալ Իմփեքթը» դուրս է եկել MLS-ի 1/8 եզրափակիչ: Դրոգբան մասնակցել է կանոնավոր առաջնության 11 խաղի եւ խփել 11 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում