16:50  ,  26 հոկտեմբերի, 2015

Ալեքսանդր Կարապետյանը վերադարձել է Լյուքսեմբուրգի առաջնություն

Հայաստանի հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կարապետյանը վերադարձել է ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնություն։ 28-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել «Վիկտորիա Ռոսպորտ» ակումբի հետ, որը 10-րդ տուրից հետո 20 միավորով 5-րդ տեղում է, փոխանցում է ակումբի կայքը։

Վերջին շրջանում Կարապետյանը փորձաշրջան էր անցնում գերմանական մի քանի ակումբներում։ Հարձակվողի նախորդ ակումբն էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը», որի կազմում նա խաղացել է 2014-ին։

Հիշեցնենք, որ Կարապետյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր 2014-ի հոկտեմբերին կայացած սերբերի հետ Եվրո-2016-ի ընտրական խաղում, սակայն վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով