19:04  ,  19 հունիսի, 2012

Թեյմուր Ռաջաբով. Համաշխարհային օլիմպիադայում Ադրբեջանի գլխավոր մրցակիցներ են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը

Օգոստոս-սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի ֆավորիտներն են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի հավաքականները, հայտարարել է ադրբեջանական շախմատի առաջատար Թեյմուր Ռաջաբովը, որը Մոսկվայում ավարտված Միխայիլ Տալի հուշամրցաշարում գրավեց երկրորդ տեղը։

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի հավաքականը հանդես կգա ուժեղագույն կազմով եւ կպայքարի առաջին տեղի համար։ Ես գիտեմ մեր շախմատիստների ներուժը։ Կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է պայքարել առաջին տեղի համար։ Հիշեք, 2009թ. Եվրոպայի առաջնությունում մեր տարած հաղթանակը։ Անցած տարի էլ նվաճեցինք փոխչեմպիոնի տիտղոսը։ Մեր հիմնական մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը», - Ռաջաբովի խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով