12:41  ,  17 հոկտեմբերի, 2015

Ջո Քոլը 35 օրվա պայմանագիր է կնքել Անգլիայի երրորդ դիվիզիոնի առաջատարի հետ

«Աստոն Վիլայի» 33-ամյա կիսապաշտպան Ջո Քոլը վարձավճարով տեղափոխվել է «Քովենթրի Սիթի», որը խաղում է ֆուտբոլի Անգլիայի երրորդ դիվիզիոնում, փոխանցում է Daily Mail-ը:

Ընդ որում՝ Անգլիայի հավաքականի, «Չելսիի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը «Քովենթրի Սիթիի» հետ կնքել 35 օրվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 19-ից:

Այս մրցաշրջանում Քոլն «Աստոն Վիլայի» կազմում մասնակցել է 2 խաղի եւ կատարել մեկ գոլային փոխանցում: «Քովենթրի Սիթի» Անգլիայի երրորդ դիվիզիոնի առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում