Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորն» այս օրերին հավաք է անցկացնում Ավստրիայի Գոինգ ավանում:
Հունիսի 19-ին թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Մխիթարյանը հայտնել է, որ հիանալի է անցկացրել հանգիստը հայրենիքում՝ շփվելով հարազատների եւ ընկերների հետ:
Հունիսի 20-ին Միրչա Լուչեսկուի թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի ավստրիական «Գոինգ» ակումբի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում