16:49  ,  19 հունիսի, 2012

Ֆրանսիացիները ներխուժել են բրազիլացի ֆուտբոլիստի տուն լողավազանում լողալու համար

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Միշել Բաստոսի բնակարան են մտել ֆրանսիացի վեց երիտասարդներ: Այս օրերին բրազիլացին հանգստանում է հայրենիքում:

Երիտասարդները ոչինչ չեն գողացել, միայն որոշել են լողալ հայտնի ֆուտբոլիստի լողավազանում: Նրանք աղմկել են, հարեւանները զանգահարել են ոստիկանություն: Բոլոր վեց տղաները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել, հաղորդում է France Football-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում