00:40  ,  14 հոկտեմբերի, 2015

Եվրոպայի առաջնությունն՝ առանց Հոլանդիայի հավաքականի

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարը, որի վերջին խաղային օրն անցկացվեցին A, B եւ H խմբերի 10-րդ տուրի հանդիպումները:

A խմբում Հոլանդիայի հավաքականն Ամստերդամում 2:3 հաշվով պարտվեց չեխերին, որոնք ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրին 10 ֆուտբոլիստներով: Հոլանդացիները 13 միավորով գրավեցին չորրորդ տեղը, եւ 1984 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը կանցնի առանց նրանց:

Չեխերի պես ուղեգիր ապահոված Իսլանդիան հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց թուրքերին, որոնք 18 միավորով դարձան երրորդ տեղ գրաված լավագույն հավաքականը ու նվաճեցին Եվրո-2016-ի ուղեգիր: 

B խմբում հաղթած Բելգիայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց իսրայելցիներին եւ այդ հաղթանակի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ կգլխավորի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը, որում այժմ երրորդն է: Բելգիացիների պես B խմբից ուղեգիր էին ապահովել նաեւ ուելսցիները, որոնք 2:0 հաշվով հաղթեցին Անդորրային, իսկ Բոսնիա եւ Հերցեգովինան ուժերը կփորձի անցումային խաղերում:

H խմբի առաջատար Իտալիայի հավաքականը տանը 2:1 հաշվով հաղթեց նորվեգացիներին, որոնց պարտությունից օգտվեց Խորվաթիան: «Ինտերի» նորեկ Իվան Պերիշիչի գոլի շնորհիվ խորվաթները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան Մալթայի նկատմամբ եւ, բարձրանալով երկրորդ տեղ, նվաճեցին Եվրո-2016-ի ուղեգիր: Նորվեգիան երրորդն է եւ կմասնակցի անցումային խաղերի:

Եվրո-2016, ընտրական փուլ 

խումբ

Հոլանդիա – Չեխիա՝ 2:3

Կլաս-Յան Հունտելար, 70, Ռոբին վան Պերսի, 83 – Պավել Կոդերաբեկ, 24, Յոզեֆ Սուրալ, 35, Ռոբին վան Պերսի, 66 (ինքնագոլ)

Հեռացում՝ Մարեկ Սուխի, 43 (Չեխիա)

Թուրքիա – Իսլանդիա՝ 1:0

Սելջուկ Ինան, 89

Հեռացում՝ Գյոկհան Թորե, 78 (Թուրքիա)

Լատվիա – Ղազախստան՝ 0:1

Իսլամբեկ Կուատ, 65

խումբ

Բելգիա – Իսրայել ՝ 3:1

Դրիս Մերտենս, 64 Կեւին Դե Բրույնե, 78, Էդեն Ազար, 84 – Տոմեր Համեդ, 88

Կիպրոս – Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 2:3

Կոստաս, 32, Նեստոր Միտիդես, 41 – Հարիս Մեդունյանին, 13, 44, Միլան Դյուրիչ, 67

Ուելս – Անդորրա՝ 2:0

Աարոն Ռեմզի, 50, Գարեթ Բեյլ, 86

խումբ

Իտալիա – Նորվեգիա՝ 2:1

Ալեսանդրո Ֆլորենցի, 73, Գրացիանո Պելե, 82 – Ալեքսանդր Տետեյ, 23

Մալթա – Խորվաթիա՝ 0:1

Իվան Պերիշիչ, 25

Բուլղարիա – Ադրբեջան` 2:0

Միխայիլ Ալեքսանդրով, 20, Դիմիտար Ռանգելով, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով